Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմյան գիմնազիայի նախկին շենքի արտաքին փոփոխությունները կատարվել են առանց համապատասխան թույլտվության. «Հետք»

Հունվար 17,2025 17:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հետք». Ամիրյան 6 հասցեում գտնվող Հռիփսիմյան գիմնազիայի նախկին շենքի արտաքին փոփոխությունները կատարվել են առանց համապատասխան թույլտվության։ Սեփականատերը աշխատանքները սկսել ու ավարտել է՝ Երևանի քաղաքապետարանի և լիազոր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաձայնությունը չստացած։

Նախորդ ամիս «Հետք»-ը գրել էր, որ Ամիրյան 6 հասցեում գտնվող հուշարձան-շենքում շինարարական աշխատանքներ են իրականացվում, ներկվել է շենքի ճակատային հատվածն ու տանիքը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել էր, որ աշխատանքները չեն համաձայնեցվել նախարարության հետ, ինչի համար դիմել են Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու։ «Հետք»-ը մինչև նյութի հրապարակումը փորձել էր մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետարանից, սակայն վերջինս հորդորել էր սպասել պաշտոնական պարզաբանման։

Մեզ ուղարկված պարզաբանման մեջ նշվում է, որ դեկտեմբերի սկզբին շինության ճակատի արդիականացման և տանիքի վերանորոգման էսքիզային նախագծի համաձայնեցման խնդրանքով Երևանի քաղաքապետարան է դիմել քաղաքացի Սևակ Գևորգյանը։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 24-ին դիմումատուին տեղեկացվել է, որ հարցի հետագա քննարկման համար պետք է շտկել էսքիզային նախագծի թերությունները, և քանի որ շենքը Երևան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է, հարցում է արվել ԿԳՄՍ նախարարությանը։ Թեմայի վերաբերյալ «Հետք»-ի առաջին հոդվածը հրապարակվել է հենց դեկտեմբերի 24-ին, երբ աշխատանքներն ավարտական փուլում էին։ Ստացվում է՝ մինչ նախագծի վերաբերյալ քաղաքապետարանը պատասխան կտար, սեփականատերը սկսել ու ավարտել է շինաշխատանքները։ Նշենք, որ կատարված աշխատանքները շինթույլտվություն չեն պահանջում, անհրաժեշտ էր միայն համաձայնեցնել նախագիծը։

Այս ընթացքում՝ դեկտեմբերի 11-ին, քաղաքապետարանի աշխատակիցները նկատել են առանց համապատասխան թույլտվության իրականացվող աշխատանքները և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով դեկտեմբերի 27-ին կազմել արձանագրություն։ Այս մասին քաղաքապետարանը հայտնել է ԿԳՄՍ նախարարությանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031