Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի է, բայց փաստ՝ ՀՀ իշխանությունները մեծապես օգնել են Ալիևին խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 17,2025 16:56

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Նկատի ունենալով, որ ադրբեջանական ժողովրդի էթնիկ զտումները և տարածքների օկուպացիան իրականացվել են անմիջականորեն Հայաստանի զինված ուժերի կողմից, իսկ օկուպացված տարածքներում ստեղծված խունտան ու ռազմական կառույցները ֆինանսավորվել, զինվել և վերահսկվել են հենց Հայաստանի կողմից, Բաքվում սկսված «Նյուրնբերգյան դատավարությունը» լինելու է հայկական պետության պատասխանատվության հաստատումը․․․»,-սա հատված է ադրբեջանական իշխանական կայքերից մեկի հրապարակումից Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ։

Ես տարբեր առիթներով նշել եմ, որ այս վտանգավոր գործընթացը երկարաժամկետ առումով ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, ուստի հենց Հայաստանի Հանրապետության շահերից է բխում այդ մարդկանց ազատության համար պայքարը։ Ընդ որում, մինչ ՀՀ իշխանությունները լռում ու մոռացության են մատնում այն սարսափելի իրողությունները, որոնք տեղի ունեցան մեր հայրենակիցների դեմ Արցախում, Ադրբեջանը մեզ վերագրում է գոյություն չունեցող մեղադրանքներ, դարձնում դրանք օրակարգի մաս, մշակում ռազմավարություն ու առաջ բրդում դրանք․․․

Ցավալի է, բայց փաստ՝ ՀՀ իշխանությունները մեծապես օգնել են Ալիևին խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, իսկ այդ ամենն ուղղվելու է հենց Հայաստանի Հանրապետության դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031