ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը
Կեղծ դատավարություն Բաքվում. այս խայտառակ շոուն Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրի հերթական դրսևորումն է
🔷Ադրբեջանական ծրագրի պատակն է ջնջել հայ ժողովրդի ներկայությունը մի տարածաշրջանից, որը դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի և պատմության կենտրոնը:
🔷Ադրբեջանի այս ագրեսիան հնարավոր է դարձել միջազգային հանրության խայտառակ լռության շնորհիվ: Մեծ տերությունների անգործությունը և հայտարարությունները «մտահոգության» մասին ոչնչով չեն օգնել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց ժամանակին հանձնարարվել էր խաղաղություն հաստատել, հրաժարվել են իրենց պարտականություններից՝ Ադրբեջանին թողնելով անպատիժ միջազգային նորմերը ոտնահարելու հարցում:
Կարդացեք նաև
🔷Փաշինյանի անգործությունը չի կարող մոռացվել կամ ներվել։ Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որն ամուր կկանգնի ագրեսիայի դեմ, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի իր արժանապատվությունը միջազգային հարթակում:
🔷Աշխարհը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանի կեղծ արդարությունը հաղթի։ Ժամանակն է կանգնել հայ ժողովրդի կողքին, հանուն արդարության, հանուն ճշմարտության և այն սկզբունքների, որոնք կապում են մեզ բոլորիս որպես մարդ:
ՀՀ ԱԳ նախկին նախարար
Վարդան Օսկանյան
Թարգամությունը՝ «Ազգային ճակատ»-ի