Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ես զինծառայողներին ասել՝ ով որ ստեղից զորացրվի ես իրա մերը. ծնողի հարցը՝ դասակի հրամանատարին

Հունվար 17,2025 16:36

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցած Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստին հարցաքննվող վկան՝ դասակի հրամանատար Տիգրան Մանասերյանը, սահմռկեցուցիչ դրվագներ պատմեց դեպքի օրվա վերաբերյալ

Ըստ նրա՝ ականատես է եղել, թե ինչպես են «Ուռալ»-ի հարվածած անկյունից դիակները դուրս հանվում. «Կրակ չեմ տեսել, հրշեջ ծառայությունն արդեն մարել էր, տանիքից ծուխ էր դուրս գալիս: Նախամուտքի պատուհաններից ծուխ էր դուրս գալիս:

Նախամուտքի մոտ վառված զենք կար, էդ եմ տեսել:

Բոլոր դիակները բռնցքամարտիկի դիրք ունեին, կծկված ոնց որ լինեին դիակները… Մարմինները ննջարանում էին, մի հոգու էլ հյուրասրահից հանեցին, մի հոգու էլ պատուհանի տակից»:

Հարցերին՝ դիակների դուրսբերմանը ով է մասնակցել, ովքեր են մուտք գործել տուն, ովքեր են պլանավորել դիակները դուրս հանել, ասաց՝ պլանավորումը չի կարող ասել:

Ծնողները նրա ցուցմունքից զայրացան: Այսպիսի արձագանքներ եղան նիստերի դահլիճից. «Մուլտիլովկաներ ես անում»:

Զինվորի հարազատը բորբոքվեց, սկսեց վիրավորական արտահայտություններ անել վկայի հասցեին, նիստը նախագահողը նկատողություն տվեց նրան, վերջինս դուրս եկավ դահլիճից:

Զոհված զինվորներից մեկի ծնողն էլ հարց ուղղեց՝ «ինչու է զինծառայողներին ասել՝ ով որ ստեղից զորացրվի, ես իրա մերը»: Վկան հերքեց, ասաց՝ նման բան չի ասել:

Հետո այս նույն հարցը վկային ուղղեց գործով անցնող մեղադրյալներից մեկը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031