«Բաքվում ունենք հաստատված 23 պատանդներ, եւ այդ մարդիկ ու նրանց հարազատներն ակնկալում են, որ այս խիստ կարեւոր հումանիտար հարցի շրջանակներում մենք պետք է միավորված լինենք»,- ԱԳՆ շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

A protest action to defend the rights of the Armenian prisoners and hostages illegally detained in Baku took place in front of the Foreign Ministry building of Yerevan, Armenia
Նա դիմեց ԱԳՆ-ին․ «Ես վստահ եմ, որ այս շենքում նստած մարդիկ կարդացել են երեկ հրապարակված Ռուբեն Վարդանյանի նամակը։ Ես կուզենայի ուղղակի իրենք իրենց խղճի առաջ հարց տան ու պատասխանեն՝ արդյոք իրենք անում են ամենը, որպեսզի թեթեւացվի կամ վերացվի այն տանջանքն ու դաժանությունը, որը կատարվում է մեր հայրենակիցների հետ Բաքվի բանտում։ Ես կարծում եմ, որ որեւէ արժանապատիվ հայ այդ նամակը կարդալուց հետո չի կարող հանգիստ տեղը նստել ու անգործություն ցուցաբերել»։

A protest action to defend the rights of the Armenian prisoners and hostages illegally detained in Baku took place in front of the Foreign Ministry building of Yerevan, Armenia
Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այսօրվա ցույցի մասնակիցների պահանջը ՀՀ ԱԳՆ-ից այն է, որ տեսանելի ու շոշափելի քայլեր ձեռնարկվեն՝ միջազգային հարթակում այս հարցն օրակարգային դարձնելու համար։ Ըստ Ստեփանյանի՝ բանակցային գործընթացում պետք է անել հնարավորը՝ օր առաջ ապահովելու Բաքվի բանտերում գտնվող անձանց վերադարձը։ Գեղամ Ստեփանյանը նույնպես հանրությանը կոչ արեց չտրվել Բաքվի սադրանքներին հայ գերիների շինծու դատավարությունների հարցով։

A protest action to defend the rights of the Armenian prisoners and hostages illegally detained in Baku took place in front of the Foreign Ministry building of Yerevan, Armenia
Նշենք, որ Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցան բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Բաքվի բանտում գտնվող հայ գերիների, որոնց թվում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով իր նկատմամբ շինծու քրեական գործին, ահազանգել է, թե ինչ խախտումներ են իրականացվում Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործով դատավարությունը Բաքվում մեկնարկել է այսօր։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ