«Այս իշխանությունը համարվում է այս վարչապետը, որը պետք է դիմեր բոլոր պետություններին, հատկապես Մինսկի խմբի համանախագահ պետություններին, որոնք վարել են բանակցություններ Արցախի ղեկավարության հետ»,- ՀՀ կառավարության 1-ին շենքի առջև՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի ազատազրկված հայ գերիների և պատանդառված անձանց իրավունքների բողոքի գործողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Միասին» շարժումը պահանջագիր ներկայացրեց վարչապետին և կառավարությանը՝ Բաքվում պահվող ՀՀ հայրենակիցներին անհապաղ և աննախապայման հայրենիք վերադարձնելու համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։
Արամ Սարգսյանը հայտարարեց․ «Բոլորիս մասնակցությունը կարևոր է, որ կանխենք Բաքվի նոր ցեղասպանական գործողությունն այս անգամ կեղծ դատավարությունների տեսքով։ Մենք դիմելու ենք երեք համանախագահներին, իրենց պետությունների ղեկավարներին, քանի որ իրենք դառնում են հանցակից Ալիևի հայտարարությունների հիման վրա։ Քանի որ Ալիևին ասում է, որ տեռորիստների հետ համապատասխան բանակցություններ են վարել, ուրեմն կնշանակի՝ Ալիևի հայրը առաջին տեռորիստներից մեկն է, որը 1994-ին արցախցիների հետ ստորագրեց պայմանագիր՝ Բիշքեկի հետ կապված, որ ինքն է նաև այդ հանցակիցը, քանի որ ՄԽ համանախագահները գալիս էին Ստեփանակերտ և վարում մեր ղեկավարների հետ համապատասխան բանակցություններ։ Այստեղ խնդիրն այն է, թե ինչ էր ուզում անել այս Նիկոլ Փաշինյանը, որը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Եթե ինքը համապատասխան խիզախություն կամ ուղղակի ղեկավարին համապատասխան կամք դրսևորեր, ապա այդ քայլը պիտի աներ։ Այն հայտարարությունը, որ ՄԽ այլևս չպիտի գործի, դա նշանակում է, որ բոլորս դառնում ենք հանցավոր, հանցակից, որովհետև ով մեկ անգամ եղել է Արցախում, ուրեմն կնշանակի նա հատել է նրանց սահմանը ապօրինի ձևով։ 30 տարվա ընթացքում հայ ազգը ազգային ազատագրական պայքար է մղել, դա պետք է որակվի միջազգային իրավունքի նորմին համապատասխան։ Եթե դուք դրանից էլ եք հրաժարվում, կնշանակի այլևս ի՞նչ ունեք ասելու․․․»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ