ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաքվի շինծու դատավարությունները, որոնց անգամ ակնարկ չկա վերջերս աղմուկ հանած հայ-ամերիկյան կանոնադրության մեջ, ռազմագերիներին և ռազմաքաղաքական գործիչներին վերաբերում են այնքանով, որքանով յուրաքանչյուր հայ մարդու՝ անկախ անցյալում ունեցած ու ներկա դիրքից, հայացքներից և ցանկացած այլ հատկանիշներից:
Սա կեղտոտ ու, ցավոք, անարձագանք դատավարություն է ոչ միայն Հայաստանի միջազգային վարկանիշի, այլև հենց բուն պետության դեմ:
Եվ այս համատեքստում, առանձնահատուկ արժեքավոր է մեկուսարանից Ռուբեն Վարդանյանի հեռատես, խելամիտ քայլը, այդ նամակով ինքն իրեն դարձրեց առավել խոցելի, սակայն կարևոր նախաձեռնությամբ փորձեց փրկել իր Երկրի արժանապատվությունը…