ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հավելյալ մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույցի վերաբերյալ: Ըստ հաղորդագրության՝ այն տեղի է ունեցել «հայկական կողմի նախաձեռնությամբ»:
«Շարունակելով 2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը՝ քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության խորացման հետ կապված մի շարք արդիական հարցեր, մասնավորապես էներգետիկայի ոլորտում: Արձանագրվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքի զգալի գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար»:
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ «Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Հայաստանի վերջին քայլերը՝ Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում: Ռուսաստանյան առաջնորդը համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ է ներկայացրել: