Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. Առկա է Ալիև-Փաշինյան նոր պայմանավորվածություն, Տավուշում՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի մի քանի մասերում, Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք

Հունվար 17,2025 14:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ հասարակությունն արդարացիորեն քննարկում է Ալիևի հերթական սպառնալիքներն ու վերջնագրերը, իսկ իշխանությունը շարունակում է իր շոուները, առկա է Ալիև-Փաշինյան նոր պայմանավորվածություն, Փաշինյանի «բանավոր ըմբռնումներից» հերթականը, որի համաձայն, տխրահռչակ GPS-ի հիմքի վրա կրկին Տավուշում, այս անգամ՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մի քանի մասերում, Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք։

Այս ամենի հետևանքով թշնամին մի քանի հատվածներում վերահսկողության տակ է վերցնելու Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ռազմավարական և անվտանգության իմաստով վերստեղծելով լրջագույն մարտահրավերներ։

Զբաղեցնելով կարևորագույն դիրքեր՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է է՛լ ավելի խոցելի։

Իմ նշած տեղեկության իսկությունը փաստում է հենց Ալիևի հայտարարությունն առ այն, որ իր առաջարկով (իմա՝ պարտադրանքով) հունվարին տեղի է ունենալու սահմանազատման հանձնաժողովների նիստ։

Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ, կարևորագույն դիրքեր, մի քանի հատվածներում վերահսկել միջպետական ճանապարհը և այլն։ Սա կարող է մատուցվել փաշինյանական «եթե չտանք՝ պատերազմ կլինի» կամ «սահմանների ճշգրտում» տխրահռչակ պատճառաբանությունների սուոսով:
Կարևոր է, որ հանրությունը լինի զգոն, և հնարավոր զարգացումների դեպքում պետք է պատրաստվենք դիմադրության՝ հերթական հայրենահանձնումը կանխելու համար։
Նշված գործընթացի վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031