ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցած Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց դասակի հրամանատար Տիգրան Մանասարյանը: Նա առանցքային վկա է գործով, քանի որ դեպքից անմիջապես հետո հարցազրույց էր տվել լրատվամիջոցներին ու հայտնել, որ բենզին չի եղել զորանոցում, չգիտի՝ որտեղից է հայտնվել դեպքի վայրում:
Նախքան նիստի մեկնարկը՝ տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ Վարդաշեն ՔԿՀ-ից իրեն զանգել է գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը եւ որոշակի պարզաբանումներ է ներկայացրել, ինչը ինքը փոխանցել է տուժողների ներկայացուցիչներին, դրա վերաբերյալ սպասում է, որ Եղիշե Հակոբյանը որոշակի հրապարակային պարզաբանումներ կտա:
Կարդացեք նաև
Վկա Մանասարյանը պատմեց, որ 2021-ին նշանակվել է Վարդենիսի զորամասի դասակի հրամանատարի պաշտոնին, զորանոցը խորհրդային միության տարիներին էր կառուցված, ավելի շատ փայտից էր: Նա նկարագրեց, զորանոցի կառուցվածքը: Մեղադրողի հարցին՝ լոգանքի համար ի՞նչ է նախատեսված եղել, վկան պատասխանեց, որ դեպքից վեց ամիս առաջ սպաներով իրենց ֆինանսական ուժերով կառուցել են, բայց խոսքը կիսատ մնաց, որովհետեւ այրված զինվորների հարազատները զայրացան:
«Ի՞նչ եք արել սպաներով, այ էշի գլուխ, երեխեքը իրենց ջեբից փողը տվել են, սպաներո՞վ դառավ, դո՞ւք եք ֆինանսավորել».-բորբոքվեց զինվորի հարազատը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ