«Ազատություն». «Վրաստանը, անհրաժեշտության դեպքում, լիովին կօգտագործի իր ներուժը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար», – Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին՝ Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Վրաստանը միշտ հավատարիմ է եղել և կշարունակի լինել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Այն միշտ պատրաստ է նպաստելու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը», – ընդգծել է Մակա Բոչորիշվիլին:
Պաշտոնական Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ակտիվ մասնակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, եթե լինի շահագրգռվածություն։
Բոչորիշվիլին ու Բայրամովը վերահաստատել են նաև երկու երկրների վճռական աջակցությունը միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: