Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մեզ դուրս ենք դրել այդտեղից՝ այնպես, ինչպես ՀԱՊԿ-ից։ Ցանկացած առողջ քննարկում այս թեմայով տապալվում է. Մարուքյան

Հունվար 17,2025 12:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Հիշու՞մ եք, երբ տարբեր քաղաքական գործիչներ և փորձագետներ շատ վստահ հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ գոյություն չունի, կամ այդ հարցով մենք մեր ասելիքն ասել ենք, և գնդակը Ադրբեջանի ու միջազգային հանրության դաշտում է։ Դրանով մերժվում էր ցանկացած քննարկում խաղաղության ծրագրի վերաբերյալ, իսկ որևէ ռացիոնալ առաջարկ անող մարդիկ պիտակավորվում էին որպես «Լավրովի պլանի ստրուկներ», «հողատուներ» և այլն։ Այդպիսով, արդյունքում ունեցանք պատերազմ և աննկարագրելի ծանր կորուստներ, որոնք շարունակվում են։

Այսօր դա է ինձ հիշեցնում ոմանց ամենօրյա հայտարարությունները այն մասին, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չկա, հարցը լուծված է, եթե հայտարարության մյուս երկու կողմերը չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ուրեմն այն գոյություն չունի։ Մենք մեզ դուրս ենք դրել այդտեղից՝ այնպես, ինչպես ՀԱՊԿ-ից։ Այսպիսով, ցանկացած առողջ քննարկում այս թեմայով տապալվում է, իսկ այդ հարցը բարձրացնող մարդիկ պիտակավորվում են իշխանությունների և իշխանական քարոզիչների կողմից, ինչպես ժամանակին Ղարաբաղի հարցով որևէ ռացիոնալ առաջարկ անող մարդիկ էին պիտակավորվում։

Հիմա ի՞նչ է լինելու և ի՞նչ է սպասվում։

Քանի որ մեզ թվում է, թե հարցը փակ է և լուծված, ու մենք մեր ասելիքը վաղուց ասել ենք, բայց իրականությունը լրիվ այլ է, հետևանքը լինելու է նույնը։

Շարունակեք չլսել ոչ մի ռացիոնալ առաջարկ ու խոսք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031