Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 14-ին Արաբկիրի քննչական բաժնից ստացվել է գրություն, որ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել է, որ «Մագդա Դավթյան» ԱՁ-ի կողմից կատարված մատակարարումների ժամանակ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է հանդիսացել Գեւորգ Ավետիսյանը (լուսանկարում), որի վրա 19.06.2017թ. հաստատված ընկերության կանոնադրությամբ դրված են եղել պարտականություններ՝ տնօրինել ընկերության գույքը, ինչպես նաև ֆինանսական միջոցները:
Համադրելով ՀՀ վիճակագրական կոմիտեից և ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տվյալները, պարզվել է,որ 16.03.2020-03.03.2021թ.թ. ընկած ժամանակահատվածում «Մագդա Դավթյան» ԱՁ-ի կողմից կատարված մատակարարումներով ապրանքների արժեքները շուկայական արժեքից էականորեն տարբերվել են, դրանք մատակարարվել են ավելի բարձր արժեքներով, որի արդյունքում մետրոպոլիտենին պատճառվել է խոշոր չափերի՝ 16951060 դրամի վնաս:
Կատարվում է նախաքննություն: