Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարությունները, որոնք կվերաբերեն ՀՀ ինքնիշխանությունը զիջելուն, դավաճանական են, և այդ հարցով պետք է զբաղվեն ազգային անվտանգության ծառայությունները. Արթուր Հովհաննիսյան. «Հայկական ժամանակ»

Հունվար 17,2025 11:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսական եթերում շարունակում է ակտիվ մնալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին կեղծ խոսույթը, որը օրակարգ են բերել ադրբեջանական և թուրքական կողմերը:

Վերջերս նման հայտարարություններ է արել ռուսական քարոզչամեքենայի մաս կազմող Դմիտրի Կիսելյովը՝ պնդելով, թե հայկական կողմը հրաժարվել է իր պարտավորություններից:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ սա առաջին անգամը չէ, երբ Ռուսաստանը, իր հայտնի պրոպագանդիստ դեմքերին օգտագործելով, նման ոճով է հանդես գալիս։

Նա ընդգծում է՝ այն հայտարարությունները, որոնք կվերաբերեն Հայաստանի ինքնիշխանությունը զիջելուն, չեն կարող դիտարկվել քաղաքական, դրանք դավաճանական հայտարարություններ են, և այդ հարցով պետք է զբաղվեն ազգային անվտանգության ծառայությունները։

Ինչ վերաբերում է ռուսական ալիքները Հայաստանում ցուցադրելն ամբողջապես արգելելու մասին պնդումներին, պատգամավորն ասում է, որ Հայաստանը տեսականորեն բոլոր գործիքակազմերն ունի նման որոշում կայացնելու համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031