Լրահոս
Օրվա լրահոսը

Էժան «հնարք» ընդդեմ Հայաստանի. «Ազգ»

Հունվար 17,2025 10:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սանկտպետերբուրգյան «ԱԲՆ24» (abnews.ru) ցանցային հրատարակությունը դեկտեմբերի 30-ին, հղում անելով չինական «Սոհու» պարբերականին, վերջինիս անունով տեղեկատվություն է հրապարակել «Ռուսաստանին խաբել է կարեւոր դաշնակիցը…» վերնագրով, որպես այդպիսի դաշնակից նշելով մեր երկիրը: «Հայաստանը դավաճանեց Ռուսաստանին»,- ըստ «ԱԲՆ24»-ի՝ գրել են չինացի հեղինակները: «Դավաճանելն» էլ, ըստ հրապարակման, եղել է ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե երկիրը ամենամոտ ժամկետում կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Չգիտենք՝ իրողությունը ծուռ հայելում ներկայացնող (մանավանդ՝ թե ով է ում դավաճանել) այս պնդումն իրոք որքանով եւ երբ են արել չինացի լրագրողները,- այդ պարբերականի ռեսուրսում նման նյութ գտնել համենայն դեպս մեզ չհաջողվեց,- բայց ինչպես պարզեցինք, բացառապես նույն հրապարակումը ռուսական այս լրատվամիջոցն արել է դեռ անցած ամռանը՝ հունիսի 13-ին (ՌԴ որոշ ԶԼՄ-ներ էլ կրկնել են այն)… Նույն հին «մեռելը» վեց ու կես ամիս հետո, տարեմուտի՜ն, Պուտին-Փաշինյան հանդիպման-չհանդիպման խոսակցությունների օրերին հատուկ վերակենդանացնելը (տխուր բառ չասենք), թվում է, էժան, ցած «հնարք» է ընդդեմ Հայաստանի: Սա՞ է իրենց լրագրողական էթիկայի, տեղեկատվական մշակույթի ու մասնագիտական բարեխղճության մակարդակը:

Այնուամենայնիվ մեկ ռուսական լրատվամիջոց՝ «Բլոկնոտ.ռու»-ն, ի պատասխան Ռուսաստանից ներողություն պահանջող Ալիեւի՝ համարձակ հոդված է տպագրել միայն անցյալ տարվա ընթացքում հենց Ռուսաստանում ռուսների նկատմամբ ադրբեջանցիների ագրեսիվ հանցագործությունների մեծաթիվ դեպքերի մասին:

Բայց այստեղ կցանկանայինք ՀՀ իշխանությունների եւ պատկան տարբեր կառույցների ուշադրությունը հրավիրել սույն լրատվամիջոցի Հայաստանին վերաբերող բաժնի վրա, որի էջերում տեսանք հրապարակումների ուղղակի թշնամական չարագուշակ ու վայրահաչ վերնագրեր մեր երկրի, նրա ապագայի մասին:

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նույն էժան «հնարքներ» օգտագործեցին ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում ընդեմ Վրաստանի՝ԵՄ անդամությունը որոշ ժամանակով հետաձգելու դեպքում եւ ոչ մեկի «փորը»չցավաց դրա համար։. ՀՀ-ում էլ ռուսների դեմ ոչ պակաս հոդվածներ են հրապարակվում՝այնպես որ պետք չէ ամեն հոդվածի արձագանքել…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031