«Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին», – Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան էջում կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին:
Հիշեցնենք, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 15:00-ին Բաքվի դատարանում տեղի կունենա Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը: