ԵԱՀԿ ՄԽ-ն չպետք է լուծարվի. դա ՀՀ իշխանությունների լիազորությունների մեջ չի մտնում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության վտարանդի խորհրդարանի պատգամավորը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ խմբակցությունները ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հանդիպում-քննարկում են նախաձեռնել։ Արցախի խորհրդարանը նոր հայտարարություն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի մտադրությունը։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Փաշինյանի անհեթեթությունն անարձագանք չի մնալու, առաջիկա օրերին հայտարարությամբ հանդես կգանք»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։