Հունվարի 17-ին, ժամը 01:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ` Դ. Գ., ծնված 1981 թ.), «Tesla» (վարորդ` Ա. Ա., ծնված 1998 թ․), «Mercedes-Benz» (վարորդ` Է. Թ., ծնված 1990 թ․), «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Զ., ծնված 1970 թ.), «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ռ., ծնված 1999 թ.), «BMW» (վարորդ` Ռ. Բ., ծնված 1989 թ.) և «Lexus» (վարորդ` Ա. Պ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Կ.-ին (ծնված 1977 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածներ Մ. Կ.-ն և Ա. Զ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ Ներքին գործերի նախարարություն
փրկարար ծառայություն