Արցախի խորհրդարանը երեկ հայտարարություն տարածեց 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանում սկսվող «ապօրինի ու կեղծ» դատավարության կապակցությամբ, որն այսօր է մեկնարկելու:
Հայտարարությունից ժամեր անց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական Հայրենիք»-ը հայտարարություն տարածեց, թե իրենք համաձայնություն չեն տվել գերիների վերաբերյալ տեքստին և իրենց անունից հանդես գալու իրավասություն չեն վերապահել որևէ մեկին։
Արցախի խորհրդարանից վստահեցրեցին, որ Բաբայանի երկու կուսակիցները՝ ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Բաղունցն ու խմբակցության ղեկավարը մասնակցել են հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին, անգամ առաջարկներ են արել, որոնք տեղ են գտել հայտարարության մեջ․
«Ի տարբերություն մյուս խմբակցությունների, որոնք ներկա էին տեքստի քննարկումներին՝ մեկական հոգով, «Միասնական հայրենիք»-ից ներկա էին երկուսը», փոխանցեց ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ կարծիք հայտնելով, որ հավանաբար ՀՀ իշխանությունների ճնշումների ներքո են հետողորմեա արել։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում