Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Բանակ ինստիտուտի խնդիրները ճանաչելու և լրջագույն բանակային ռեֆորմ նախաձեռնելու փոխարեն դարձյալ մեղավոր է նշանակվում հանրությունը ու կառավարության նիստը վերածվում է գիտականորեն չհիմնավորված ենթադրությունների դատարկախոսության:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 16-ի կառավարության նիստում՝ զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացին վերաբերող որոշման նախագծին անդրադառնալով նշել է, որ տղաների շրջանում «դեֆորմացիայի պրոցես» է նկատվում և դա շարունակվելու է: Նա այդ հետընթացի ողջ մեղքը դրել է տղաներին փողով բանակից ազատելու պրակտիկայի վրա, բայց որևէ կերպ չի դիտարկել բանակ ինստիտուտի արդիականացման, արժանապատիվ ծառայության կազմակերպման խնդիրը:
Ավելին, այն, որ աղջիկները հասարակության մեջ ավելի առաջադեմ են ու զարգացման հնարավորություններ ունեն, իսկ տղաները՝ ոչ, դարձյալ բանակի խնդիրն է, քանի որ տղաները, առանց տարկետման իրավունքի ուղիղ դպրոցի նստարանից վեր են կենում ու գնում բանակ, առանց մասնագիտական կողմնորոշման ու կրթության իրավունքից օգտվելու, հետո գալիս են, լիովին այլ բարքերով ու կյանքի նկատմամբ այլ մոտեցումներով:
Կարդացեք նաև
Իսկապես խնդիրը խորքային ուսումնասիրության կարիք ունի, բայց եթե կառավարությունը դույզն-ինչ մտահոգ է տղաների դեգրադացիայի խնդրով, ապա, առնվազն, խորքային բանակային ռեֆորմ պետք է իրականացնի, ոչ թե մեղադրի հասարակությանը: