«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.
Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը, անտեսելով իր անձի համար բոլոր հնարավոր հետևանքները, հայտարարել է, որ իրեն վերագրվող ցուցմունքները և ստորագրությունները կեղծ են, ու դրանով պաշտպանել է Հայաստանը այդ «դատավարության» ապագա հնարավոր հետևանքներից։
Արիություն ու բարոյականություն է պետք անգամ Բաքվի բանտից Հայաստանի դեմ ցուցմունք չտալու համար, հատկապես, երբ տեսնում ես, որ նույնիսկ Հայաստանի վարչապետն է ազատ ու տաք տեղից ցուցմունքներ տալիս Հայաստանի դեմ։
Շնորհակալ եմ, Ռուբե՛ն, թեև դու սա չես կարդա, ու սա գրում եմ մեր համար՝ գնահատել կարողանալու մեր որակը չկորցնելու համար։
Կարդացեք նաև