Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խուդաթյանը հանձնարարել է խստությամբ մոտենալ ճանապարհների որակին, բացառել անորակ, թերություններով ճանապարհների կառուցումը և շահագործման ընդունումը

Հունվար 16,2025 23:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տնօրենի տեղակալները ներկայացրել են ընթացիկ տարում պլանավորված աշխատանքները, դրանց կատարման ընթացքը։

Քննարկվել են նոր նախագծման աշխատանքների, մրցութային գործընթացների իրականացման, նախորդ տարիներից չընդունված օբյեկտների հետագա ընթացքի վերաբերյալ հարցեր։

Նախարարը հանձնարարել է խստությամբ մոտենալ ճանապարհների որակին, բացառել անորակ, թերություններով ճանապարհների կառուցումը և շահագործման ընդունումը։

Նախարարը նաև հանձնարարել է քայլեր ձեռնարկել «Ճանապարհային դեպարտամենտի» լաբորատորիայի կարողություններն ավելացնելու ուղղությամբ։

Այսուհետ Հայաստանում կառուցվող բոլոր ճանապարհներից՝ թե պետական միջոցներով, թե սուբվենցիոն, պետք է նմուշառում իրականացվի նաև «Ճանապարհային դեպարտամենտի» լաբորատորիայի կողմից, ինչը հիմք կդառնա վճարումներ կատարելու և ճանապարհը շահագործման ընդունելու համար։

Քննարկվել են ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի որակի վերահսկողությանը վերաբերող հարցը, անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ թեմաների ևս։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031