Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500.000 դրամ: Այդ գումարը շատ խորհրդանշական է: Ինչպես հայտնի է՝ Ավինյանի հայրը կարծում է, որ այդքան պետք է լինի ավտոկայանատեղիների գումարը, որպեսզի «համբալներն» իր անդորրը չխաթարեն: Ինքս «Opel» ունեմ և կոչ եմ անում «Opel»-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով: Իրավական առումով «Մայր Հայաստանն» ամբողջական օժանդակություն կտրամադրի:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյան
Կարդացեք նաև
Այն որ դատի ես տվել, շատ ճիշտ ես արել, բայց ինչու? ես այդքան տգեղ վիրավորանքի համար ընդամենը խորհրդանշական 500 հազար դրամ հատուցում պահանջել։ Ավելի ճիշտ կլիներ, եթե պահանջեիր 10 միլիոն դրամի հատուցում – մոտավորապես իր քշած էլեկտրամոբիլի շուկայական արժեքի չափով, որ իր մաշկի վրա զգա, թե իր լկտի խոսքերն ինչ կարժենան իր վրա։ Էդ տեսակները միայն նյութական կորցնելիս են խելքի գալիս։