Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատութիւն` եղբարց մերոց գերելոց. ՀԱՍԵ Արցախի թեմ

Հունվար 16,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մտահոգ սրտով ենք հետևում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների հանդեպ իրականացվող անարդար և շինծու դատական գործընթացներին: Բաքվի քաղաքական ղեկավարության կողմից հստակ ուղղորդվող՝ մարդու հիմնարար իրավունքներին, գերիների մասին միջազգայնորեն ընդունված նորմերին հակասող այս վարքագծի հերթական ցուցիչը հունվարի 17-ին կատարվելիք և բացառապես քաղաքական նպատակներ հետապնդող դատավարությունն է:

Մինչ օրս պետական մակարդակով գործադրվող ջանքերի առայժմ տեսանելի անարդյունավետությունը և ադրբեջանական կողմի վճռականությունը ստիպում են մեզ լինել ավելի վճռական ու միասնական՝ պաշտպանելու մեր ժողովրդի զավակների արդար դատը: Անկախ մեր քաղաքական հայացքներից, սուբյեկտիվ վերաբերմունքից ու համոզմունքներից, պետք է գիտակցենք, որ այսօր ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը և առհասարակ բոլոր պատանդները մեղադրվում են գլխավորապես այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության, իսկ այս մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը:

Ուստի սիրելիներ, հրավիրում ենք ամենքիդ՝ աղոթելու և խնդրելու, որ  ամենակարողն Աստված մեր ազգի համար բացի իր արդարության և գթության դռները, զորացնի գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին՝ հաղթահարելու դժվարին այս փորձություններն ու հալածանքները:

 

ՀԱՍԵ Արցախի թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031