Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի կազմակերպություններ փորձում են անընդհատ «պարտք, պարտք» բառը կրկնելով` հասնել ինչ-ինչ նպատակների. Անահիտ Ավանեսյան

Հունվար 16,2025 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չնայած որ տարվա ամփոփիչ ասուլիսին պատասխանել եմ բժշկական կենտրոնների կողմից մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսավորման ընթացքի մասին հարցին, որոշ կայքեր և անձինք դեռ փորձում են շահարկել թեման:

Եվ այսպես, 2024թ. պետական պատվերի ծառայությունների դիմաց ֆինանսավորումը կազմել է 127 մլրդ դրամ, որը 9 մլրդ դրամով ավելի է, քան 2023թ. փաստացի և 2024թ. տարվա սկզբին հաստատված բյուջեները:  Այս աճը ցույց է տալիս, որ մենք, դիմելիության օբյեկտիվ աճով պայմանավորված, կարիքը բավարարել ենք և ապահովել ենք կատարողականների դիմաց պատշաճ ֆինանսավորումը, չնայած որ 2024թ. առաջին տարին էր օֆերտայի համակարգին անցում կատարելուն, և բավական դժվար էր կանխատեսել դիմելիության աճը:

Նշեմ, որ 40-ից ավելի ենթածրագրերից ամբողջ տարվա ընթացքում ժամանակավոր հերթագրման անցել են միայն մի քանիսը, և միայն 3-ի դեպքում է այդ հերթը 2 ամսից ավելի եղել:

Տարվա ավարտին իրականացվել է վերաբաշխում` համաձայն ընթացակարգի 11 ամիսների միջին կատարողականի ցուցանիշներով իրականացված կանխատեսումների, սակայն դեկտեմբերի 15 օրերի համար ներկայացվել է հավելյալ կատարողական:

Առողջապահության նախարարությունն իրականացնում է երկու հավասար կարևոր գործառույթ` ապահովել մեր քաղաքացիների առողջապահական աճող կարիքների բավարարումը և ծախսվող միջոցների արդյունավետության ապահովումը: Այդ պատճառով անընդհատ աճող բյուջեին զուգահեռ` պետք է խստացնենք նաև կատարողականների հավաստման գործընթացը, և դա պետք է իրականացնենք մինչև ֆինանսավորումը:

Համաձայն ընթացակարգի` հավելյալ կատարողականները հիմա ուսումնասիրվում են, և օբյեկտիվ աճերը միանշանակ կֆինանսավորվեն նորից` ըստ ընթացակարգի:

Որքանով հասկացա, մի քանի կազմակերպությունների այս մանրակրկիտ մոտեցումը դուր չի եկել, և փորձում են մամուլի միջոցով անընդհատ «պարտք, պարտք» բառը կրկնելով` հասնել ինչ-ինչ նպատակների:

Ասեմ, որ այս տարի դեկտեմբերի երկրորդ կեսի ֆինանսավորումն առաջին անգամ կիրականացվի ոչ թե փետրվարին, այլ` հունվարին, այսինքն` դեռ մի բան էլ ֆինանսավորման ժամկետները առաջ են բերվել. այնպես որ, այդ մի քանի կազմակերպություններին խորհուրդ կտամ հանգիստ սպասել ուսումնասիրության արդյունքներին և ֆինանսավորմանը, եթե, իհարկե, ամեն բան կարգին է իրենց մոտ:

 

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031