Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ըստ էության պայմանավորվել Մհեր Գրիգորյանը և Շահին Մուսթաֆաևը

Հունվար 16,2025 22:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տարածված կարճ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանը ստանալով իր ցանկացած տարածքները Տավուշից և կազմաքանդելով առաջնագիծը, այժմ հրաժարվում է սահմանագծման և սահմանազատման աշխատանքները շարունակել այն հատվածներով, որտեղ ադրբեջանական տիրապետության տակ են գտնվում հայկական տարածքներ։

Հարց է առաջանում, թե ե՞րբ են աշխատանքներ իրականացվելու Ջողազինի, Շորժայի, Արծվաշենի և Ջերմուկի հատվածներում։ Հաշվի առնելով միջազգային փորձը, վերոնշյալ հատվածներին գործընթաց կարող է հասնել տասնամյակներ անց։

Այս քայլով Ադրբեջանը հրաժարվում է հայկական կողմի զիջումների (Տավուշի մարզի Ադրբեջանին անցած գյուղերի հատվածների) դիմաց գնալ փոխզիջման և պարտադրում է շարունակել սահմանագծման գործընթացը այն հատվածներում, որտեղ հայկական կողմն, ըստ Ադրբեջանի պնդումների, ունի զիջելու տարածքներ։ Խոսքն առաջին հերթին Ադրբեջանի կողմից պահանջվող բնակավայրերի՝ Ոսկեպարի, Բարխուդալրու և Սոֆուլու գյուղերի մասին է։

Ազգային Ճակատ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031