Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզում հերոսի տնից գողություն կատարող կասկածյալի նկատմամբ. մյուս կասկածյալը, որին հայտնաբերել են, նրա ազգականն է. shamshyan.com

Հունվար 16,2025 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

SHAMSHYAN.com-ը հունվարի 12-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել ՀՀ Ներքին գործերի նախարարության Գեղարքունիքի քրեական ու համայնքային ոստիկանների կողմից բացահայտված՝ Ջերմուկում հանուն Հայաստանի իր կյանքը զոհաբերած հերոսի տունը թալանողներից մեկին հայտնաբերելու մասին։

Այսօր՝ հունվարի 16-ին, SHAMSHYAN.com-ը նամակ է ստացել, որով նամակագիրը հայտնում է. «Գողությունը հերոսի տանից, որ եղավ, նկարի տակից, իմ եղբորը առանց հիմքերի նկարել ու տեղադրել եք ձեր բոլոր սոցցանցերում ու պղծում են, դատարանի որոշմամբ ազատվեց (հավանաբար նկատի ունի իր եղբորը), քանի որ գտել են իրական գողին, ես սպասում եմ ձեր արձագանքներին»։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Վարդենիսի դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի գողության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալվածի նկատմամբ։

Դատավոր Վարդան Հարությունյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, որոշում է կայացրել ոչ թե երկամսյա, այլ տնային կալանքի։Հետևաբար, դատարանը ոչ թե ազատել է նրան, այլ որոշում է կայացրել, որ նա պետք է լինի տնային կալանքի տակ։ Իսկ նամակագրի հայտնած անձը, որ իրական գողին գտել են, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանների կողմից հայտնաբերվել է նաև տնային կալանք ստացածի ազգականը, ում այսօր պետք է տեղափոխեն դատարան, քանի որ քննիչը միջնորդություն է ներկայացնելու՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ իրականացնելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական հսկայածավալ աշխատանքներ հայտնաբերել էին հունվարի 11-ին Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած սրբապղծության դեպքը։

Քրեական ու համայնքային ոստիկանները 40-ից ավելի հասցեներում էին եղել, ողջ գիշեր իրականացրել էին անհրաժեշտ աշխատանքներ, անգամ հետքեր հայտնաբերելու նպատակով դեպքի վայրից մոտ 5-6 կմ ոտքով շրջել եէին, քանի որ շատ տեղեր ձյուն էր ու անանցանելի։

Արդեն լուսաբացին հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացել ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողանում էին կատարողներից մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Ճամբարակի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվել էր հայտնաբերել գողունի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն էր, ում ոստիկանները որոնում էին։ Կային տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031