Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերի դեմ պայքար է մղվել, բայց կոշտի ու օբյեկտիվության ճիշտ բալանս, ճիշտ մեթոդները դեռ չենք կարողացել ամբողջությամբ գտնել. ՊԵԿ նախագահ

Հունվար 16,2025 20:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ճիշտ է իրականացրել ենք բարեփոխումներ, ստվերի դեմ պայքար է մղվել, բայց կոշտի ու օբյեկտիվության ճիշտ բալանս ու հասարակության հետ մարդակենտրոն հաղորդակցման ճիշտ մեթոդները դեռ չենք կարողացել ամբողջությամբ գտնել, սա պետք է լինի կարեւոր առաջնահերթություն մեզ համար»,- այսօր 2024 թվականի ամփոփիչ ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Ըստ նրա՝ պետական եկամուտների կոմիտեն իր ջանքերն ուղղելու է պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում է նաև ստվերի դեմ պայքար:

Հայաստանում նախորդ տարի հավաքվել են 2 տրիլիոն 390.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ ու տուրքեր, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 117 մլրդ դրամով:

Ըստ ՊԵԿ նախագահի. «Երբ 2024 թվականին բյուջեն ձևավորվում էր, կանխատեսումը 2 տրլն 614 մլրդ էր, բայց Ֆինանսների նախարարությունը շատ թափանցիկ ձևով նշել է նաև ռիսկերի մասին: Պարզ է, որ գործում ենք մի անորոշ միջավայրում, որտեղ սցենարները բազմաթիվ են: Հետևաբար, կախված տնտեսական սցենարից՝ տարբեր է լինում նաև հարկահավաքման մակարդակը: Տնտեսական աճը, գնաճը, փոխարժեքը, ներմուծումը, առանցքային մակրոտնտեսական ցուցանիշները ճշգրտվել են»:

Հակոբյանի խոսքով, ներդրվել է նաեւ չգրանցված աշխատողների բացահայտման համակարգ, որը թույլ է տալիս տեղում նույնականացնել համապատասխան աշխատողներին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031