Հունվարի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք, այդ թվում՝ նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողությունների, քաղաքական երկխոսության առաջընթացի, ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի նախագծի, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրման, Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման և այլ հարցերի շուրջ։
Անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին` ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ փոխգործակցության խորացման տեմպերին և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, պատասխանել ԵՄ անդամ երկրների դեսպանների մի շարք հարցերին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ