«Ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքերի նվազում և մեծ հայտնաբերումներ ունենք»,-ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նշեց, որ մեթոդաբանության փոփոխություն են կատարել․ «Նախկինում մեր ֆոկուսը, եթե օգտագործողների վրա էր, հիմա ավելի շատ կենտրոնացել ենք մեծ խմբաքանակների հայտնաբերման վրա հենց սահմանին։ Ունենք տասնյակ կիլոգրամներով նման դեպքերի հայտնաբերում, որոնք պոտենցիալ ունեին հետագայում մասնատվելու և հազարավոր դրվագներ պահանջելու։ Մեթոդաբանության փոփոխությունը բավականին լավ ազդեցություն պիտի ունենա 2025-ի ընդհանուր իրավիճակի վրա։ Սրա կողքին, բնականաբար, եթե նայեք վիճակագրությունը, կնկատեք, որ թմրամիջոցների մաքսանենգության դրվագներն աճել են։ Փոքր խմբաքանակները, որոնք ավելի մեծ խմբաքանակի մաս էին, այլևս դուրս չեն գալիս շրջանառության, քանի որ պետությունն ավելի մեծ խմբաքանակները կարողանում է սահմանին, սահմանից այն կողմ, չեզոք գոտում առգրավել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ