Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիդան. Գազայում հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը արժեքավոր քայլ է արդարության և մարդկության համար

Հունվար 16,2025 17:46

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան. «Գազայում հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը արժեքավոր քայլ է արդարության և մարդկության համար։ Գովելի են Կատարի և Եգիպտոսի ջանքերը, որոնք հնարավոր դարձրին այս գործընթացը։

Հետագա գործընթացում մենք պետք է աշխատենք կայուն խաղաղության համար և ապահովենք Պաղեստինի անկախ պետության ստեղծումը։

Որպես Թուրքիա՝ մենք վճռական ենք շարունակելու աջակցել մեր պաղեստինցի եղբայրների և քույրերի արդար պայքարին, ինչպես դա արել ենք առաջին իսկ օրվանից։

Մենք կշարունակենք մեր ողջ ուժով աշխատել՝ կառուցելու այնպիսի ապագա, որտեղ կվերջանա ճնշումը, կտիրի արդարությունը, և կվառվի Պաղեստինի անկախության ջահը»:

Թուրքիային ոչինչ չի խանգարում իր շահերն առաջ մղելու համար աշխարհաքաղաքական նույն գոտում լինել մի երկրի անկախության խարխլման գլխավոր հեղինակը (Սիրիա), իսկ մյուսի դեպքում՝ (Պաղեստին) անկախության «ջատագովը»։

Սա մեկ բառով կոչվում է քաղաքականություն։ Այլ հարց է,թե ինչպես ենք մենք ընկալում այն, կամ արդյո՞ք ընկալում ենք առհասարակ,որ մեր դեպքում էլ մեզնից բացի ոչ ոք չի պայքարելու մեր շահերի համար։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031