«Անկախ նրանից, թե ում նկատմամբ է եղել, այդ արտահայտությանը իմ ռեակցիան արտահայտվել է ծառայողական քննության տեսքով»,-հարցին՝ եթե ոստիկանը Ձեզ կամ Նիկոլ Փաշինյանին ասի՝ աչքերդ չկլորացնես, ինչպես քաղաքացիներին են ասում, դա կընդունե՞ք որպես ոստիկանի օրինական պահանջ, թե՞ կփորձեք հասկանալ՝ այդ անձն ի՞նչ գործ ունի ոստիկանի համազգեստի մեջ և ինչո՞ւ է քաղաքացու հետ այդ տոնայնությամբ խոսում, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց՝ այս պահին կոնկրետ անձի կողմից օգտագործած ձևակերպման մասով, և ոչ միայն՝ կա ծառայողական քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի այդ վարքագծին։ Ըստ նրա՝ սա տրամաբանական է ցանկացած իրավիճակի մասով։
Հիշեցնենք, որ 2024-ի դեկտեմբերին Գումի շուկայում բռնության էր ենթարկվել մի մսավաճառ։ Ոստիկանության ծառայողներով շրջապատված քաղաքացու պարանոցը սեղմած կարմիր բերետավորը նրան քարշ էր տվել բերման ենթարկելու համար նախատեսված ավտոմեքենայի մոտ այնուհետև ասել՝ «Աչքերդ չկլորցնե՛ս»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ