«ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը խոսակցության մակարդակից տեղափոխվել է գործնական փուլ»,- ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա հայտնեց, որ այս պահին գործընկերների հետ աշխատում են, առաջիկա ամիսներին սպասում են առաքելություններ․ «Գարնանը եվրոպական կողմը կփոխանցի գործողությունների ծրագիրը։ ԵՄ-ն առաջադրում է իր պահանջներն ու պայմանները, որոնք կենսագործելու պայմաններում պետությունը խոսակցությունը կարող է տեղափոխել դեպի ավելի վերջնակետային մակարդակ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ