Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Գրիգորյանն այն մասին, որ Երևան համայնքը պատրաստվում է արգելել միջմարզային ուղևորափոխադրողներին մտնել Երևան քաղաք

Հունվար 16,2025 17:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Համացանցում, այդ թվում՝ որոշ լրատվամիջոցների ակտիվ ջանքերով, շրջանառվում է այն թեզը, թե Երևան համայնքը պատրաստվում է արգելել միջմարզային ուղևորափոխադրողներին մտնել Երևան քաղաք։ «Ի ապացույց» այս պնդման՝ բերվում է իմ և մի քաղաքացու անձնական նամակագրություն (ձայնային հաղորդագրության տեսքով)։

Այդ հաղորդագրության մեջ բովանդակային առումով նշվում է հետևյալը․ «Ինչ վերաբերում է մարզային ուղևորափոխադրողներին, ապա այստեղ մեկ այլ գլոբալ խնդիր ունենք, քանի որ այսօր այդ ուղևորափոխադրողները ուղևորներին հասցնում են մինչև Երևանի կենտրոնական հատվածներ, ինչն այդքան էլ ճիշտ մոտեցում չէ։ Ճիշտ մոտեցումն այն է, որ միջմարզային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտը պետք է կանգնի ավտոկայանում, որտեղից ուղևորն արդեն օգտվի Երևանի ներքաղաքային տրանսպորտից»։

Եվ ահա որոշ անձինք և լրատվականներ այս խոսքերիս տալիս են առաջին պարբերության մեջ նշված գնահատականը, կառուցում վերլուծություններ, թե դա արվում է, որ լրացուցիչ բեռ դրվի քաղաքացիների ուսերին։

Հարգելինե՛րս, թերևս ցավոք սրտի ձեր համար, ձեր բանավեճն այս հարցով ինձ հետ չէ, քանի որ ես չեմ այդ մտքի հեղինակը։ Առաջարկում եմ ծանոթանալ WYG կազմակերպության զեկույցին, որից համապատասխան հատվածը տեղադրում եմ ստորև։

Գուցե ավելորդ է, բայց նշեմ, որ այս զեկույցը պատրաստվել է շատ ավելի վաղ, քան ես որևէ պաշտոն եմ ստանձնել քաղաքապետարանում, և ես չէի, որ բոլորովին վերջերս, հեռուստաբանավեճի ժամանակ, այդ զեկույցին անդադար հղում էի անում՝ որպես ճշմարտության անքննելի աղբյուր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031