Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակի բաժնի պետի ազատումը որևէ կապ չունի թմրամիջոցի օգտագործման, իրացման տվյալ դրվագի հետ․ Արփինե Սարգսյան

Հունվար 16,2025 16:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Աշտարակի բաժնի պետի ազատումը որևէ կապ չունի թմրամիջոցի օգտագործման, իրացման առերևույթ տվյալ դրվագի հետ»,- ամփոփիչ ասուլիսի ժամանակ վստահեցրեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով այս թեմայով Գագիկ Շամշյանի հարցադրումներին։

Արփինե Սարգսյանը հավաստիացրեց՝ Աշտարակի բաժնի պետին աշխատանքից ազատումն ընդհանուր կադրային քաղաքականության տրամաբանության մեջ է, ինչի մասին նա տեղյակ եղել է․ «Մենք պլանավորել ենք կադրային փոփոխություններ, այդ թվում՝ Աշտարակի բաժնի մասով։ Կադրային փոփոխություն ցանկացած մակարդակով կարող է ցանկացած պահի լինել, այդ թվում՝ իմ։ Ոչ մեկն ապահովագրված չէ։ Առաջիկայում ևս կլինեն կադրային փոփոխություններ։ Աշտարակի բաժնի պետի հետ խոսակցությունը եղել է դեպքից մի քանի օր առաջ, երբ ընդհանուր կադրային քաղաքականության հարցերն են քննարկվել։ Ոչ միայն այս բաժնին է լինելու անդրադարձը, այլև բոլոր բաժիններին, բաժնի պետերին, աշխատակիցներին, քրեական, պարեկային և մնացյալ բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին՝ ղեկավարներից մինչև ստորին օղակում գործող սովորական տեսուչների աշխատանք»։

Լրագրողների հորդորին՝ վերանայեք փրկարար ծառայողների աշխատավարձը, քանի որ նրանք իրենց կատարած աշխատանքի համեմատ չնչին գումար են ստանում, Արփինե Սարգսյանն այսպես արձագանքեց․ «Կան որոշակի աշխատանքներ, որոնք թերագնահատված են պետական կառավարման համակարգում։ Այս տրամաբանության մեջ ներդրել ենք փրկարար ծառայության ատեստավորման համակարգը։ Անցյալ տարվանից սկսած՝ փրկարարները կարող են ատեստավորվել։ Դեռ ատեստավորում անցածների մեծ թիվ չունենք․ շատերը չեն կարողանում հաղթահարել ատեստավորման բոլոր փուլերը։ Բայց ունենք փրկարար ծառայությունում վարչության պետ, որը ստանում է շուրջ մեկ միլիոն աշխատավարձ՝ հարկերը ներառյալ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031