Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով

Հունվար 16,2025 16:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական՝ թվով 7-րդ հաղթանակն է տարել դատարանում՝ ընկերության դեմ զրպարտության հայցերով։ Այս անգամ դատարանն ամբողջությամբ բավարարել է Ընկերության հայցն ընդդեմ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնության՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակայնորեն հերքելու պահանջը, իսկ զրպարտություն տարածելու համար փոխհատուցման մասով պատասխանողին պարտավորեցրել է վճարել 500․000 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Դատարանի որոշման համաձայն՝ ՀԲՃ նախաձեռնությունը պարտավոր է հրապարակայնորեն հերքել իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում 2023թ․ հուլիսի 11-ին հայտարարությունում տեղ գտած «անցյալում էկոլոգիական հանցանքների համար անպատիժ մնացած, ներկայումս անպատասխանատու գործունեության ծավալող (միայն Արծվանիկի պոչամբարն ու Ողջի գետի պարբերական աղտոտումը բավարար է) անհասկանալի ձևերով ՀՀ կառավարությանը բաժնեմաս նվիրած ԶՊՄԿ-ն», «ԶՊՄԿ-ն է աղտոտում է բնությունն ու վնաս հասցնում մարդկանց առողջությանը» զրպարտություն համարվող և ԶՊՄԿ-ին վերաբերող փաստացի տվյալները:

Լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների դեմ զրպարտության մեղադրանքով ընկերությունների հայցերը միանշանակ չեն ընկալվում, եւ հասարակական կազմակերպությունները ու ԶԼՄ-ները մեղադրում են իրենց դեմ հայցեր ներկայացնող ընկերություններին «լռեցնելու» փորձի մեջ։ ԶՊՄԿ Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանն՝ ի պատասխան հայցերի մասին մեր հարցադրմանն, ասել է հետևյալը. «Զրպարտությունը, կեղծիքը եւ ապատեղեկատվությունը հանրային ոչ մի շահի չեն ծառայում։ Ավելին, ինչպես տեսել ենք վերջին տարիներին, հանքարդյունաբերության դեմ տարիներով հնչեցրած զրպարտությունը, որը հանքարդյունաբերական ընկերությունները գերադասել են անտեսել, այսօր օգտագործվում է Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի կողմից»։

«Շատ կարևոր է, որ վերջին դատական որոշումներում հստակ նշվում է, որ հրապարակումները պարունակում են զրպարտանք։ Դատական հայցերը որևէ մեկին լռեցնելու համար չեն, այլ նպատակ ունեն, այդ թվում՝ հանրային հարթակում, համացանցում ֆիքսելու, որ հնչեցվածը զրպարտություն է, ապագայում այդ ապատեղեկատվության շահարկումներից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը բավարարել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զրպարտության մասին հայցադիմումները «Դատաբլոգ» ընկերությանը պատկանող «Blognews.am», ինչպես նաև «Օրագիր Մեդիա» ընկերության կողմից գործարկվող «Oragir.News» կայքերի դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031