Լրահոս
Օրվա լրահոսը

««Միասնական հայրենիք» խմբակցությունն իր անունից հանդես գալու իրավասություն չի վերապահել որևէ մեկին»

Հունվար 16,2025 15:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ս.թ. հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից հրապարակվել է «16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ» հայտարարություն:

Ազգային ժողովի անունից հրապարակվող հայտարարությունները սովորաբար համաձայնեցվում են բոլոր խմբակցությունների հետ: «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի տվել իր համաձայնությունը տեքստի սույն խմբագրությանը և իր անունից հանդես գալու իրավասություն չի վերապահել որևէ մեկին:

«Միասնական հայրենիք» խմբակցությունը զերծ է մնում միասնականության դրսևորման կեղծ փորձերից, ուստի և` պահանջում է հանել իր անունը հայտարարության տակ ստորագրած մասնակիցների ցանկից:

«Միասնական Հայրենիք» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031