Արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքը լրագրողի արտահայտության մասին է. Զախարովան՝ «Շաբաթվա լուրերի» թողարկմանը Երևանի արձագանքի մասին
Մենք միշտ Երևանից լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, առավել ևս Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա դարձրել է իր հրամայականը, ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաև հիշեցրել է, որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը քաջ հայտնի է Երևանին։ Խոսքը 2020-22թթ. համաձայնագրերի հիման վրա տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի համալիր ապաշրջափակման մասին է։