«Կրթության տեսչական մարմինը 2024թ ստուգել է 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որոնցում հայտնաբերված առավել հաճախ հանդիպող խախտումները վերաբերել են մանկավարժական կադրերի նշանակմանը, ֆիզիկական զարգացնող միջավայրի պահանջներին, տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալի պաշտոնային պարտականություններին»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
«Ստուգումներ են իրականացվել 96 դպրոցներում, կրկին ամենահաճախ հանդիպող 3 խախտումներից մեկը վերաբերել է մանկավարժական աշխատողների նշանակման ընթացակարգերի պահանջներին, խախտումները վերաբերել են նաեւ խորհրդակցական մարմինների ձեւավորմանը եւ գործունեությանը, մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականություններին: Հատկապես մեծ թիվ են կազմում գրադարանավարի եւ տնօրենի պաշտոնային պարտականության պահանջների խախտումները»,-հավելեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ստուգումներ են իրականացրել 12 մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, եւ ամենահաճախ հանդիպող 3 խախտումների թվում են՝ ուսանողների ընդունելությանը, կրթության շարունակականության ապահովմանը, ինչպես նաեւ պետական ամփոփիչ քննությունների կազմակերպմանը վերաբերող խախտումները:
Վաղարշակ Մատիկյանը հայտնեց նաեւ, որ 40 ուսումնական հաստատություններում իրականացվել են դասալսումներ, դասալսվել են 216 ուսուցիչներ:
Կարդացեք նաև
Մանրամասն տեսանյութում՝ ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ