Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Պատժվողներ եղե՞լ են հունիսի 12-ի դեպքերի հետ կապված․ Արփինե Սարգսյանը չպատասխանեց

Հունվար 16,2025 15:20

«Քաջատեղյակ եմ, որ հունիսյան դեպքերով պայմանավորված կան հարուցված քրեական գործեր, զուգահեռ եղել են նաև հարուցված ծառայողական քննություններ, որոնք կասեցվել են, քանի որ կա զուգահեռ ընթացող քրեական վարույթ»,- հարցին՝ հունիսի 12-ի գործով եղե՞լ են պատժվողներ, Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում անցկացվող ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Մինչ ասուլիսի մեկնարկը՝ լրագրողների համար շրջայց կազմակերպվեց Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։

 

ՆԳ նախարարը հայտնեց՝ այս պահին ՆԳՆ անունից որևէ գնահատական հնչեցնել՝ կնշանակի ուղղորդում մեկ այլ կառույցի աշխատանքին․ «Քննչական կոմիտեի գործընկերները նախաքննության ընթացքում, անաչառ տրամաբանության մեջ, պատեհ պահի հանդես կգան որոշակի հայտարարություններով։ Ուզում եմ նաև արձանագրել, որ մեզ համար շարունակում են խնդրահարույց մնալ զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության աշխատանքի մեթոդաբանության և ուժային միջոցի ստանդարտների հետ կապված հարցերը։ Ես՝ որպես նախարար հարցը դիտարկում եմ ոչ միայն որպես խնդիր, այլև դիտարկում լուծումը»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031