Կառավարության որոշմամբ՝ այս տարվա մարտի 17-ից Սյունիքում եւ Կոտայքում ներդրվելու է անապահովության միավորի հաշվարկման նոր համակարգ: Միայնակ ապրող թոշակառուները հիմնականում օգտվում են սոցիալական նպաստից. նոր համակարգը նրանց կարող է զրկել աջակցության այդ ձեւից, փոխարենը կներառվեն աջակցության այլ ծրագրերում:
Կապանի սահմանամերձ Սզնակ բնակավայրի բնակչուհի Ֆլորա Աբրահամյանն ամուսնու հետ է ապրում։ Սոցիալական նպաստ չեն ստանում, ամուսիների թոշակը միասին՝ 85.000 դրամ է կազմում։ «Դե հիմա ո՞ւմ բռնեմ՝ ծեծեմ, ասեմ փող ինձ տուր, ինչքան ստանում ենք, այնքան էլ օգտագործում ենք»,-ասում է տիկին Ֆլորան։
Քարտով առեւտուր անելու ու հետվճար ստանալու մասին լսել են Սզնակում ապրող թոշակառուները։ Նրանց խոսքով, սակայն՝ ոչ ձեւը գիտեն, ոչ էլ որեւէ մեկը օգտվել է։ Գյուղում խանութ չկա, մեկ-մեկ ավտոմեքենաներ են գալիս՝ ապրանք վաճառում, բայց նրանք էլ քարտով սպասարկում չեն անում։ «Քաղաքի նման խանութ բերեն դնեն, բոլորս էլ կօգտվենք»,-ասում են նրանք։
Մանրամասները՝ տեսանյութում