Արցախի Հանրապետության նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհուրդը գլխավորած Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Բաքվում հայերի նկատմամբ էթնիկ զտումների 35-րդ տարելիցի կապակցությամբ, որտեղ նաև նշվում է հայերի միլիարդավոր դոլարների կորցրած ունեցվածքի մասին, շեշտելով, որ որևէ փոխհատուցում չի եղել…
Ճիշտ եք անում, որ չեք մոռանում այդ ամենը, սակայն առնվազն տարօրինակ է խոսել 35 տարվա դեպքերի մասին, շեշտելով, որ ունեցվածքի որևէ փոխհատուցում չի եղել, բայց լռել մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, 140 հազարից ավելի մարդկանց ունեցվածքի կորստի մասին…
Արցախցիներ, մեկ տարուց ավելի է, որ Ադրբեջանը խլեց մեզնից մեր տները, մեր տարիներով վաստակածը, և, ցավոք, Հայաստանի իշխանությունները, որոնք ուղիղ հայտարարում են, որ ստիպված էին Արցախից հրաժարվել, որպեսզի փրկեն մնացածը, այսօր գեթ մի բառ չեն խոսում, չեն պայքարում մեր կորցրած ունեցվածքի (միջազգային իրավունքի) համար։ Չեն խոսում այդ մասին նաև Արցախի իշխանություններն ու Հայաստանի պառլամենտական ընդդիմությունը…
Պատրաստվեք պայքարի, թե չէ մեզ լրիվ կենդանու տեղ են դրել…
Կարդացեք նաև