Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից՝ ի վերջո ի՞նչ պարզեց, նախորդ տարվա հունիսի 12-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից «Զարյա 3» տեսակի հատուկ միջոցներ կիրառվե՞լ են, եւ ինչո՞ւ այդ գործով որեւէ ոստիկան չի ներգրավվել որպես մեղադրյալ։
Անահիտ Մանասյանն ի պատասխան ասաց․ «Այո, իմ իրավասության շրջանակներում ես պարզել եմ տեղեկատվությունը։ Ես հատուկ դիմել եմ իրավասու մարմիններին, ես համարել եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի հանրությունը տեղեկատվություն ունենա այս հարցի հետ կապված։ Քանի որ ինձ տեղեկացվել է, որ սա նախաքննական գաղտնիք է, սահմանափակված եմ։ Տեղեկատվությունը ինձ փոխանցվել է, միեւնույն ժամանակ ինձ տեղյակ է պահվել, որ սա նախաքննական գաղտնիք կազմող տեղեկատվություն է»։
Հարցին, թե «Զարյա 3» կարելի՞ է կիրառել, թե՞ ոչ, Մանասյանը պատասխանեց, որ չի կարող այդ հարցին պատասխանը տալ, որովհետեւ անպատասխանատու հայտարարություն կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ