Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման առնչությամբ
Ողջունում ենք ԱՄՆ-ի կառավարության նախաձեռնած հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ցանկացած քայլ, ցանկացած փաստաթղթի ստորագրում և ցանկացած համագործակցություն։ Այս առումով հատկապես կարևորում ենք Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի (Strategic Partnership Commission Charter) ստորագրումը Վաշինգտոնում, 2025թ․ հունվարի 14-ին։ Սակայն անհրաժեշտ ենք համարում կատարել որոշ պարզաբանումներ, քանի որ ակնհայտ է, որ ՀՀ կոլաբորացիոն վարչակազմը, որը վաղուց ապացուցել է, որ հետաքրքրված է բացառապես իր իշխանության պահպանմամբ, փորձում է այս աշխատանքային իրադարձությունը վերածել քարոզչական տոնախմբության։
Փաստաթղթի բնույթը․
Հստակեցման համար նշենք, որ ստորագրված փաստաթուղթը՝ Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգը (Strategic Partnership Commission Charter), պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ չէ (non-binding document): Այն չի հանդիսանում ռազմավարական համագործակցության միջպետական համաձայնագիր։ Սա միմիայն միջգերատեսչական աշխատանքային խմբի, այսպես ասած՝ հանձնաժողովի կանոնակարգ է՝ Charter: ԱՄՆ-ը պետքարտուղարն իր խոսքում նշեց փաստաթղթի նպատակը, որ է․ «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով» (We’re establishing our U.S.-Armenia Strategic Partnership Commission):
Կարդացեք նաև
Այսինքն՝ փաստաթուղթը միտված է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմանը (որը խիստ ցանկալի է) և դրա կանոնակարգմանը։
Հայ-ամերիկյան հարաբերությունների ավելի բարձր մակարդակի նախադեպերը․
Կարևոր է նշել, որ նախկինում հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ավելի բարձր և ընդգրկուն ձևաչափեր են ունեցել։ Օրինակ՝ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի (Millennium Challenge Corporation) շրջանակում 2006թ․-ից սկսած՝ Հայաստանը ստացել է տարեկան $235 միլիոն դոլարի աջակցություն։ Ռազմական համագործակցություն․ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (Partnership for Peace) ծրագրի շրջանակում (1994թ․-ից) Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունեցել է բավականին ընդգրկուն ռազմական համագործակցություն։
Նիկոլ Փաշինյանի կողմից սեփական իշխանության պահպանման առաջնահերթությունը ստիպում է նրան գործել «ֆլյուգերի» դերում և ցանկացած պահի շարժվել ներգործող ամենամեծ ուժի ազդեցությամբ։ Բարեբախտաբար այսօր այդ ներգործությունը ամենամեծն է մեր ապագա ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ից, ինչի արդյունքում մենք ստացանք դրական այս քայլը։ Հատկանշական է, որ Բևեռի կանխատեսումները Ռուսաստանի թուլացման և հեռացման վերաբերյալ բոլորիս աչքի առաջ են, ինչի արդյունքում առաջացող անվտանգային վակուումը լրացնելու շտապող Թուրքիային զսպելու համար Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի առավել ակտիվ ներգրավվումը մեր տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունի։
Այդ օրակարգի կյանքի կոչմանն են ուղղված եղել Բևեռի վերջին տարիների լոբբիստական աշխատանքները և այս թեպետ ոչ մեծ հանգրվանը ողջունելի իրադարձություն է։
Նիկոլ Փաշինյանի ռեժիմը օգտագործելով այս փաստաթղթի ստորագրման հանգամանքը սկսել է իր ընտրապայքարը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների նման կարևոր ոլորտը վերածելով քարոզչական միջոցառման։
Անհրաժեշտ է համարժեք գնահատել այս իրադարձության բնույթը և ներկայացնել այն առանց չափազանցությունների։
Հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը պահանջում է պատասխանատու մոտեցում, սեփական երկրի ազգային շահերը գիտակցող և պաշտպանող առաջնորդություն, ինչի հետ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը աղերս չունի։
Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ