Կառավարությունն այսօրվա նիստում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամ դադարեցնելու եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում ընդունեց։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց, որ Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր է սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը։ Ավագանու արտահերթ նիստում խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածուներ չեն առաջադրվել, եւ գործող կարգավորումներով երկշաբաթյա ժամկետում կառավարությունը պիտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունի։
Նշենք, որ Փարաքար համայնքում անցկացվել են նախնական ընտրություններ, եւ Լյուդվիգ Գյուլնազարյանը 594 ձայնով հաղթող է ճանաչվել։ Նա արտահերթ ընտրություններում կգլխավորի իշխող ՔՊ-ի ցուցակը։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Արդեն երկրորդ համայնքում ՔՊ-ն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները մենք քննարկել ենք եւ գնահատում ենք շատ դրական։ Այս համատեքստում ժողովրդավարական մի շատ կարեւոր ինստիտուտ է կայանում ՀՀ-ում։ Հետեւաբար, նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից