Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

«Պետք է սեփական գլուխը պատերով տալ եւ ոչ թե ընտանիքում երեխայի եւ կնոջ նկատմամբ բռնություն գործադրել»․ Փաշինյան

Հունվար 16,2025 12:42

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի ծրագիրը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանն ասաց, որ ծրագիրն ուժի մեջ կմտնի եւ կգործի 2026 թվականից եւ ուղղված է լինելու ընտանեկան ու կենցաղային բռնություն իրականացրած անձանց ռեաբիլիտացիային, կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական եւ սոցիալական աջակցության տրամադրման, վնասակար սովորություններից ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործելու կանխարգելմանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է եւ անհրաժեշտորեն պետք է փոխվի։

«Եվ սա որեւէ կերպ կասկածի տակ չի դնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը։ Ընտանեկան ու կենցաղի պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը։ Իսկ ցանկացած պատերից ներս բռնությունը ուղիղ առնչվում է նաեւ հանրության շահերին։ Այդ պատերի ներսի բռնությանը չարձագանքելու դեպքում ինքն այլ դրսեւորումներ էլ է ունենում՝ կանխատեսելի եւ անկանխատեսելի։ Եթե պարզվի, որ բռնությունը մեր ընտանեկան ավանդույթն է, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը։ Ո՞վ է ասել, որ դա լավ բան է։ Մարդիկ պետք է իրենց հաշիվ տան, որ չեն կարող ասել՝ հա, դե իմ երեխեն է, կարամ երկու հատ էլ ապտակեմ։ Կա պետություն, որն անհրաժեշտ պահի միջամտելու ու գործելու է։ Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ եւ ոչ թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, որը հաստատ ոչ մի լավ բանի չի բերի»։

Նշվեց, որ Հայաստանում ընտանեկան բռնության զոհերը 98 տոկոսով կանայք ու երեխաներն են։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031