Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը

Հունվար 16,2025 12:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը։ Բագրատունյաց 26 հասցեում գտնվող Բանկի մասնաճյուղն այժմ իր հաճախորդներին կընդունի նոր, ավելի ընդարձակ սրահում, որը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Ֆասթ բանկի Շենգավիթ մասնաճյուղը, ինչպես Ֆասթի մյուս բոլոր մասնաճյուղերը, աշխատելու է 24/7 աշխատանքային գրաֆիկով:

Ֆասթ բանկի ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյանը նշել է․ «Թվային հարթակների զարգացման և AI-ի՝ արհեստական ինտելեկտի գործիքների ներմուծմանը զուգահեռ մեր բանկը շարունակում է կարևորել իր ֆիզիկական ներկայությունը, կենդանի շփումը: Այս մոտեցումը մեզ հնարավորություն է տալիս ամրապնդելու հաճախորդների հետ կապը, լսելու, հասկանալու, անհատականացված լուծումներ առաջարկելու համար: Մեր վերաբրենդավորված մասնաճյուղերը տեխնոլոգիաների և մարդկային շփման ջերմության լավագույն մարմնացումն են»:

Նորաբաց մասնաճյուղում վճարային տերմինալի միջոցով քաղաքացիները կարող են շուրջօրյա գործարքներ կատարել՝ կոմունալ վճարել, վարկ մարել, ավանդ համալրել, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին և օգտվել բանկի տարբեր այլ ծառայություններից։

Նոր մասնաճյուղերի բացումը և արդեն իսկ գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացը Ֆասթ բանկի շարունակական նախաձեռնություններից է՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի գերազանցությանը:

Հավելենք, որ Ֆասթ բանկն առաջարկում է իր առաջին բանկային` ԱկնՔարտերը, որոնք հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA և Master վճարահաշվարկային համակարգերի հետ: Ֆասթ բանկի ԱԿՆքարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ բանկի հավելվածի միջոցով:

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031