Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի աջակցության կարևորությունը ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ բնակչության կարիքների հասցեագրման գործում
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Հունվարի 9-ին Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ բարձր գնահատելով սերտ համագործակցության կարևորությունը։
ՀՀ դեսպանը ընդգծել է ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի շարունակական աջակցության կարևորությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 115 հազար հայ բնակչության կարիքների հասցեագրման գործում։
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: