«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Այս օրերին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 35-րդ տարելիցը: Դրա հետ կապված ցանկանում եմ հիշեցնել, որ դրանք նախապես կազմակերպված ու ծրագրված հանցավոր գործողություններ էին։ Սումգայիթից ու Գանձակից հետո թիրախում Բաքվում ապրող հայերն էին։
«…Այդ մասին է վկայում նաև տարիներ անց 2012 թ., ադրբեջանական ANS TV հեռուստաընկերության հեռարձակած «Ən Yeni Tarix» հաղորդման` 1990թ. հունվարի դեպքերին նվիրված թողարկման ժամանակ MMŞ-ի փոխնախագահ Նուրադդին Խոջայի խոստովանությունն այն մասին, որ Ժողճակատը հստակ ծրագիր է ունեցել ազատել Բաքուն հայերից. «Հայերին Բաքվից հանելը ճիշտ էր, հայերը դանդաղ ազդեցության ռումբ էին, հայը՝ մեզ մեջքից հարվածող մարդ… հայերը մեզ համար վտանգ էին..․», – սա հատված է իմ մենագրությունից՝ «ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 1988-1998 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ», որը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով: