Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ հարակից տեխսպասարկման կետում, կրակ և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ, 11-րդ, 12-րդ և 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկներ:
Հայտարարվել է հրդեհի «1 ԲԻՍ» աստիճան:
Պարզվել է, որ տարածքը սպասարկում է Կոտայքի մարզը, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները:
Կարդացեք նաև
Հրդեհը բռնկվել է գազալցակայանի մոտ գործող յուղերի և պահեստամասերի խանութում:
Խանութն ամբողջությամբ այրվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Հրդեհի պատճառը պարզվում է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: